Բ ՕՐԵՆՔ 12
12
Պաշտամունքի համար ընտրված տեղը
1«Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։ 2Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։ 3Քանդե՛ք նաև նրանց զոհասեղանները, ջարդե՛ք նրանց արձանները, կրակով այրե՛ք նրանց աստարովթները#12.3 Տե՛ս 7.5։, փշրե՛ք նրանց աստվածների կուռքերը և դրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։
4Իսկ ձեր Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվեք, 5այլ կփնտրեք այն տեղը, որ կընտրի ձեր Տեր Աստվածը ձեր ցեղերի միջից՝ իր անունը այնտեղ դնելու և բնակվելու. այդտեղ կգնաք։ 6Այդտեղ կտանեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, բարձրացնելու ձեր ընծաները, ձեր ուխտերը, կամավոր ընծաները և ձեր արջառների ու ոչխարների առաջնածինները։ 7Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։
8Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի է#12.8 Բռց. ուղիղ, շիտակ է։ մարդու աչքին, 9որովհետև դուք դեռ չեք հասել հանգստի և ժառանգության այն վայրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ 10Բայց երբ դուք անցնեք Հորդանան գետը և բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։ 11Եվ կլինի այն տեղը, որ ձեր Տեր Աստվածը կընտրի՝ իր անունը բնակեցնելու համար, այնտեղ կտանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտեք Տիրոջը։ 12Այնտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ձեր բնակավայրերում#12.12 Բռց. դռներում։ գտնվող ղևտացին, որովհետև նա ձեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։
13Զգո՛ւյշ եղիր, որ քո ողջակեզները չմատուցես, ուր որ պատահի, 14այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։ 15Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։ 16Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։
17Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները, 18այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։ 19Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես քո երկրի վրա քո կյանքի բոլոր օրերին։
20Երբ քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես որ խոստացել է քեզ, և ասես՝ “Միս ուտեմ”, որովհետև քո սիրտն ուզում էր միս ուտել, կարող ես միս ուտել, որքան որ սիրտդ ցանկանում է։ 21Եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, այն ժամանակ կմորթես Տիրոջ քեզ տված արջառներից և ոչխարներից, ինչպես պատվիրել եմ քեզ, և կուտես քաղաքներում, որքան որ սիրտդ ցանկանում է։ 22Ինչպես այծյամն ու եղջերուն են ուտվում, այդպես էլ դու կուտես դրանք։ Անմաքուր և մաքուր մարդիկ նույն կերպ կարող են ուտել։ 23Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։ 24Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։ 25Այն չուտես, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի Տիրոջ առջև ուղիղ վարվելովդ։ 26Բայց քո սուրբ բաները և ուխտի ընծաները կվերցնես և կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը։ 27Եվ կմատուցես քո ողջակեզները՝ միսը և արյունը, քո Տեր Աստծու զոհասեղանի վրա, իսկ քո զոհերի արյունը կթափես քո Տեր Աստծու զոհասեղանի վրա և միսը կուտես։
28Զգո՛ւյշ եղիր և լսի՛ր այս բոլոր խոսքերը, որոնք ես պատվիրում եմ քեզ, որպեսզի հավիտենապես լավ լինի քեզ համար և քեզանից հետո՝ քո որդիների համար. քո Տեր Աստծու առաջ բարի և հաճելի եղածն արած լինես։
Զգուշացում կռապաշտությունից
29Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում, 30զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։ 31Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։ 32Զգո՛ւյշ եղիր, որ անես այն ամենը, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Դրա վրա ոչ մի բան չավելացնես և դրանից ոչ մի բան չպակասեցնես»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: