Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։ Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։ Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։ Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 16
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 16:18-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր