«Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։ Տերը խոսեց ինձ հետ և ասաց. “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։ Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛. "Դուք այժմ անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք շատ զգո՛ւյշ եղեք. նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։ Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք, որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել"”։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 2:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր