Բ ՕՐԵՆՔ 3:23-29

Բ ՕՐԵՆՔ 3:23-29 ՆՎԱԱ

Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։ Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։ Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։ Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։ Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։ Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։