ԺՈՂՈՎՈՂ 1
1
Կյանքն անօգուտ է
1Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի#1.1 Եբր. ուսուցանող։ խոսքերը.
2Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։
3Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ամբողջ տքնանքից, որ կրում է արեգակի տակ։
4Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։
5Եվ արեգակը ծագում է և արեգակը մայր է մտնում և շտապում դեպի ծագելու իր տեղը։
6Քամին գնում է հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտաձև շրջվում է և իր շրջանակներին է վերադառնում։
7Բոլոր գետերը ծով են գնում, բայց ծովը չի լցվում. ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են վերադառնում։
8Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։
9Ինչ որ եղել էր, այն էլ կլինի, և ինչ որ կատարված էր, այն էլ կկատարվի, և արեգակի տակ նոր բան չկա։
10Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։
11Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։
Փիլիսոփայի փորձառությունը
12Ես՝ Ժողովողս, Երուսաղեմում Իսրայելի վրա թագավոր էի։
13Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։
14Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։#1.14 Կամ հոգու տանջանք։
15Ծուռը չի կարող ուղղվել, և պակասողը չի կարող հաշվվել։
16Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։
17Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։
18Որովհետև շատ իմաստության մեջ շատ վիշտ կա, և գիտություն ավելացնողը տրտմությունն էլ է ավելացնում։
Արդեն Ընտրված.
ԺՈՂՈՎՈՂ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: