ԵԶՐԱՍ 2
2
Գերությունից վերադարձած հրեաների թիվը
(Նեմ. 7.4-73)
1Եվ սրանք են Հուդայի գավառացիները, որոնք վերադարձան գերությունից, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոն էր տարել, և որոնք հետ դարձան Երուսաղեմ և Հուդա՝ ամեն մարդ իր քաղաքը։ 2Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Սարայիայի, Հռեեղիայի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարի, Բագուեի, Հռեումի, Բաանայի հետ։ 3Ահա Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու. 4Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու. 5Արահի որդիները՝ յոթ հարյուր յոթանասունհինգ. 6Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասներկու. 7Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. 8Զաթուի որդիները՝ ինը հարյուր քառասունհինգ. 9Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն. 10Բանիի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու. 11Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսաներեք. 12Աղգադի որդիները՝ հազար երկու հարյուր քսաներկու. 13Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունվեց. 14Բագուեի որդիները՝ երկու հազար հիսունվեց. 15Ադինի որդիները՝ չորս հարյուր հիսունչորս. 16Ատերի որդիները Եզեկիայից՝ իննսունութ. 17Բեսեեի որդիները՝ երեք հարյուր քսաներեք. 18Հորայի որդիները՝ հարյուր տասներկու. 19Հասումի որդիները՝ երկու հարյուր քսաներեք. 20Գաբերի որդիները՝ իննսունհինգ. 21Բեթլեհեմի որդիները՝ հարյուր քսաներեք. 22Նետոփայի մարդիկ՝ հիսունվեց. 23Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ. 24Ազամոթի որդիները՝ քառասուներկու. 25Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիները՝ յոթ հարյուր քառասուներեք. 26Ռամայի ու Գաբայի որդիները՝ վեց հարյուր քսանմեկ. 27Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու. 28Բեթելի և Գայիի մարդիկ՝ երկու հարյուր քսաներեք. 29Նաբավի որդիները՝ հիսուներկու. 30Մակեբիսի որդիները՝ հարյուր հիսունվեց. 31մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. 32Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան. 33Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ. 34Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ. 35Սենաայի որդիները՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։
36Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք. 37Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու. 38Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ. 39Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։
40Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։
41Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քսանութ։
42Դռնապանների որդիները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։
43Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները, 44Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները, 45Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները, 46Ագաբի որդիները, Սաղամեի որդիները, Անանի որդիները, 47Գեդդելի որդիները, Գաաբի որդիները, Ռեայիայի որդիները, 48Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները, 49Ոզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները, 50Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները, 51Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները, 52Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները, 53Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 54Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները, 55Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները, 56Հեղայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները, 57Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները. 58բոլոր նաթանայիմների և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու։
59Եվ սրանք էին, որ եկան Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից և չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը, և թե Իսրայելի սերունդ են իրենք՝ 60Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու մարդ։ 61Եվ քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ 62Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, որի պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։ 63Եվ Աթարսաթան ասաց նրանց. «Ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ վեր չկենա մի քահանա Ուրիմով և Թումիմով»։
64Ամբողջ ժողովուրդը միասին քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն էր, 65բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթն էին. նրանց հետ նաև երկու հարյուր երգիչներ և երգչուհիներ կային։ 66Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ, 67նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար յոթ հարյուր քսան։
68Եվ տոհմապետներից ոմանք, երբ Երուսաղեմում եղող Տիրոջ տունը գնացին, կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար։ 69Իրենց կարողության չափ գործի գանձարանին տվեցին վաթսունմեկ հազար ոսկի և հինգ հազար արծաթ և հարյուր քահանայական պատմուճան։
70Եվ այսպես քահանաները և ղևտացիները և ժողովրդից եղողները և երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմները բնակվեցին իրենց քաղաքներում, և բոլոր իսրայելացիները՝ իրենց քաղաքներում։
Արդեն Ընտրված.
ԵԶՐԱՍ 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: