ԵԶՐԱՍ 7
7
Եզրասը վերադառնում է Երուսաղեմ
1Եվ այս բաներից հետո պարսից թագավոր Արտաշեսի թագավորության ժամանակ Եզրասը՝ որդին Սարաիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Քեղկիայի՝ 2որդին Սեղղումի՝ որդին Սադովկի՝ որդին Աքիտովբի՝ 3որդին Ամարիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Մարիոթի՝ 4որդին Զարիայի՝ որդին Ոզիի՝ որդին Բոկկիի՝ 5որդին Աբիսուայի՝ որդին Փենեհեսի՝ որդին Եղիազարի՝ որդին քահանայապետ Ահարոնի, 6այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։ 7Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։ 8Եվ նա Երուսաղեմ եկավ թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսում։ 9Որովհետև առաջին ամսվա մեկին սկսվեց Բաբելոնից դուրս գալը, և հինգերորդ ամսվա մեկին եկավ Երուսաղեմ, որովհետև իր Աստծու բարի ձեռքն իր հետ էր։ 10Քանի որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի։
Արտաշես թագավորի հրամանը Եզրասին
11Ահա այն նամակի պատճենը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրաս քահանային, որ Իսրայելի մասին Տիրոջ տված պատվիրանների և նրա օրենքի դպիր էր։
12«Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու օրենքի կատարյալ դպիրին և այլն։ 13Հրամայում եմ, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելացիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։ 14Որովհետև դու ուղարկվում ես թագավորի և նրա յոթ խորհրդականների կողմից, որ քննես Հուդան և Երուսաղեմը քո Աստծու օրենքով, որ քո ձեռքին է։ 15Եվ տանես այն արծաթն ու ոսկին, որ թագավորը և նրա խորհրդականները հոժարակամ տվեցին Իսրայելի Աստծուն, որի տունը Երուսաղեմում է։ 16Եվ այն ամբողջ արծաթն ու ոսկին, որ գտար Բաբելոնի ողջ գավառում, այն կամավոր ընծաների հետ, որ ժողովուրդն ու քահանաները նվիրում են իրենց Աստծու տան համար, որ Երուսաղեմում է։ 17Որպեսզի շուտով այդ փողով արջառներ, խոյեր, գառներ և նրանց հացի ընծաները և թափելու նվերներն առնես և նրանց մատուցես Աստծու տան սեղանի վրա, որ Երուսաղեմում է։ 18Եվ ինչ որ քեզ ու քո եղբայրներին հաճելի լինի մնացած արծաթով և ոսկով անելու, ձեր Աստծու կամքի համաձա՛յն արեք։ 19Եվ այն անոթները, որ քեզ տրվեցին քո Աստծու տան պաշտամունքի համար, հանձնի՛ր Երուսաղեմում Աստծու առջև։ 20Եվ ուրիշ ինչ որ քո Աստծու տան համար պետք լինի, որ քեզ վայել է տալու, թագավորի գանձատնի՛ց տուր։
21Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ բոլոր գանձապետներին, որ Գետի այդ կողմում եք, որ ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, ձեզնից ուզի, կատարեք. 22մինչև հարյուր տաղանդ արծաթ, մինչև հարյուր քոռ ցորեն և մինչև հարյուր մար յուղ և աղ՝ առանց գրելու։ 23Այն ամենը, ինչ որ երկնքի Աստվածը հրամայել է, թող ճշտիվ կատարվի երկնքի Աստծու տան համար, որ բարկություն չգա թագավորության, թագավորի և նրա որդիների վրա։ 24Իմացա՛ծ եղեք, որ քահանաներից և ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից, նաթանայիմներից և Աստծու այս տան սպասավորներից ոչ մեկի վրա իրավունք չկա հարկ, տուրք և մաքս դնելու։ 25Եվ դու, ո՛վ Եզրաս, քո Աստծու իմաստությամբ, որ քեզանում է, դատավորներ և իշխաննե՛ր դիր, որ դատեն Գետի այն կողմում եղող ժողովրդին, այսինքն՝ քո Աստծու օրենքն իմացողներին, և ով որ չգիտի, նրան սովորեցրե՛ք։ 26Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։
Եզրասը փառաբանում է Տիրոջը
27Օրհնյալ լինի մեր հայրերի Տեր Աստվածը, որ այսպիսի միտք դրեց թագավորի սրտում՝ Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը փառավորելու, 28և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։
Արդեն Ընտրված.
ԵԶՐԱՍ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: