ԾՆՆԴՈՑ 10
10
Նոյի որդիների սերունդը
(Ա Մն. 1.5-23)
1Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։ 2Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։ 3Գոմերի որդիները՝ Ասքանաս, Րիփաթ և Թորգոմա։ 4Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներն ու դոդացիները։ 5Սրանցից բաժանվեցին ծովեզրյա#10.5 Եբր. բռց. կղզիների։ ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։
6Քամի որդիները՝ Քուշ, Միսրայիմ#10.6 Կամ Մեստրեմ. սա Եգիպտոսն է։, Փուդ և Քանան։ 7Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Ռիգմա և Սեբեթաքա։ Ռիգմայի որդիները՝ Սաբա և Պիթան։ 8Քուշը ծնեց Նեբրոթին. սա քաջամարտիկ դարձավ երկրի վրա։ 9Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։ 10Սկզբում նա թագավորեց Բաբելոնի, Արեքի, Աքադի և Քաղանեի վրա Սենաար երկրում։ 11Այդ երկրից դուրս եկավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբովթը և Քաղան քաղաքը։ 12Նինվեի և Քաղանի միջև է Ռեսենը. սա մեծ քաղաքն է։ 13Միսրայիմը ծնեց ղուդացիներին, անամացիներին, ղաբացիներին, նեփթուքացիներին, 14պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից սկիզբ առան փղշտացիները) և կափթորացիներին։ 15Քանանը ծնեց իր անդրանիկին՝ Սիդոնին, նաև Քետին. 16հեբուսացուն, ամորհացուն, գերգեսացուն, 17խևացուն, արկեցուն, սենացուն, 18արուադացուն, սեմարացուն և ամաթացուն. դրանից հետո տարածվեցին քանանացիների ցեղերը։ 19Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։ 20Սրանք են Քամի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրներում և ազգերում։
21Սեմին էլ որդիներ ծնվեցին. նա Հաբեթի ավագ եղբայրն էր և Եբերի որդիների նախահայրը։ 22Սեմի որդիները՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ 23Արամի որդիները՝ Հուս, Հուլ, Գաթեր և Մաշ։ 24Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ 25Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։ 26Հեկտանը ծնեց Եղմոդատին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին, 27Ադորամին, Ուզալին, Դիկղային, 28Գեբաղին, Աբիթեելին, Սաբային, 29Օփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։ 30Սրանց բնակավայրը եղավ Մեսայից մինչև Սոփեր՝ արևելյան լեռը։ 31Սրանք են Սեմի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրների մեջ իրենց ազգերով։ 32Սրանք են Նոյի որդիների տոհմերն ըստ իրենց սերունդների և իրենց ազգերի։ Եվ սրանցից երկրի վրա տարածվեցին ազգերը ջրհեղեղից հետո։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: