ԾՆՆԴՈՑ 17
17
Թլփատությունը՝ ուխտի նշան
1Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ 2Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ 3Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. 4«Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։ 5Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ#17.5 Եբր. Հայր բազմության։ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ 6Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ 7Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։ 8Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն՝ Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։ 9Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր իմ ուխտը, դու, և քեզնից հետո՝ քո սերունդն իր սերունդներում։ 10Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն. 11ուրեմն թլփատե՛ք ձեր անթլփատ մարմինը. դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։ 12Ձեր բոլոր սերունդների մեջ ութ օրական ամեն արուն թլփատվի, ընդոծինը, արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։ 13Քո ընդոծինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլփատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։ 14Անթլփատ արուն, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, պիտի կորչի իր ժողովրդի միջից, որովհետև նա անարգած կլինի իմ ուխտը»։
15Աստված ասաց Աբրահամին. «Քո կնոջը՝ Սարային, Սարա չասես, այլ Սառա#17.15 Եբր. Իշխանուհի։ կլինի նրա անունը։ 16Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։ 17Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞»։ 18Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրեր քո առաջ»։ 19Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։ 20Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։ 21Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ»։
22Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։ 23Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ 24Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։ 25Իր որդին՝ Իսմայելը, տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը։ 26Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ 27Իր հետ թլփատվեցին իր տան բոլոր մարդիկ՝ իր ընդոծինները և օտարականներից արծաթով գնվածները։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 17: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: