Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա. բողբոջները տարածվում են պատի վրա։ Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին, ատեցին նրան։ Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը Հակոբի Հզորի ձեռքով. Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։ Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ, երկնային վերին օրհնություններով, ներքևում եղող անդունդի օրհնություններով և ստինքների ու արգանդի օրհնություններով։ Քո հոր օրհնություններով, որ զորացան հավերժական լեռների օրհնություններից, և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 49
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 49:22-26
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր