Եբրայեցիներին 10
10
1Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։ 2Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։ 3Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ էին լինում, 4որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։
5Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է.
«Զոհ ու պատարագ չկամեցար,
բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր.
6 Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։
7 Այն ժամանակ ասացի.
"Ահա գալիս եմ
(ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է),
որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված"» (Սաղ. 40.6-8)։
8Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համար արված զոհ չկամեցար, և ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի», 9այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։ 10Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։
11Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ 12Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։ 13Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ 14Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։
15Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո.
16 «Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ
այն օրից հետո,- ասում է Տերը.-
իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ
և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։
17 «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն
այլևս չեմ հիշելու» (Երմ. 31.33-34)։
18Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։
Մոտենանք Աստծուն
19Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, 20որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, 21և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, 22նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ 23Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։ 24Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ 25Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։
26Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, 27այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ 28Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք հոգու վկայությամբ անողորմաբար սպանվում էր։ 29Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։ 30Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց.
«Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը» (Բ Օր. 32.35)։
Եվ դարձյալ.
«Տերը պիտի դատի իր ժողովրդին» (Բ Օր. 32.36)։
31Ահավոր է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը։
32Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ 33Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ 34Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։ 35Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ 36Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ 37Քանի որ
«Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս,
և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։
38 Բայց իմ արդարը հավատով կապրի,
իսկ եթե մեկը ընկրկի,
իմ հոգին նրան չի հավանի» (Ամբ. 2.3-4)։
39Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ։
Արդեն Ընտրված.
Եբրայեցիներին 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: