Եբրայեցիներին 13
13
Ինչպես հաճելի լինել Աստծուն
1Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնա ձեր մեջ։ 2Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։ 3Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ 4Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։ 5Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ 6Այնպես որ համարձակվում ենք ասել.
«Տերն է իմ օգնականը,
և ես չպիտի վախենամ.
մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Հավատարմության մասին
7Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ 8Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ 9Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։ 10Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։ 11Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։ 12Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։ 13Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք. 14որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։ 15Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ 16Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։
17Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։
18Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։ 19Առավել ևս աղաչում եմ, որ դա անեք, որպեսզի ավելի շուտ ձեզ այցելեմ։
Մաղթանքներ և վերջին ողջույններ
20Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին, 21թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
22Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հորդորի այս խոսքը համբերությա՛մբ տարեք, մանավանդ որ քիչ գրեցի ձեզ։ 23Իմացե՛ք, որ մեր եղբայր Տիմոթեոսը բանտից ազատվել է. եթե նա շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։ 24Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին ու բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, ովքեր Իտալիայի կողմերից են։ 25Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Եբրայեցիներին 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: