Եբրայեցիներին 3
3
Քրիստոսը՝ գերազանց, քան Մովսեսը
1Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք, 2որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։ 3Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։ 4Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ 5Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։ 6Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։
Աստծու ժողովրդին վերապահված հանգիստը
7Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
8 ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում,
9 որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ
ու տեսան իմ գործերը 10քառասուն տարի։
Դրա համար այդ սերնդից զզվեցի
և ասացի. "Միշտ մոլորվում են սրտով,
և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին"։
11 Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի,
որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» (Սաղ. 95.7-11)։
12Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։ 13Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։ 14Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։ 15Քանի որ ասվում է.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին» (Սաղ. 95.7-8)։
16Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ 17Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։ 18Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։ 19Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։
Արդեն Ընտրված.
Եբրայեցիներին 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: