ԵՍԱՅԻ 23
23
Պատգամ Տյուրոսի մասին
1Տյուրոսի մասին պատգամը։
«Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ»#23.1 Բռց. մուտք։։ Կիտացիների երկրից#23.1 Կիպրոս։ իմաց տրվեց նրանց։ 2«Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։ 3Առատ ջրերի վրա Սիորի սերմը՝ Նեղոսի հունձը, նրա եկամուտն էր, և նա եղել էր ազգերի վաճառանոցը#23.3 Սիդոնը ազգերի շուկան էր դարձել։։ 4Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։ 5Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանք վշտից պիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։ 6Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։ 7Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։ 8Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները. 9Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։
10Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։ 11Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիների#23.11 Այսինքն՝ Փյունիկեի։ ամրոցները։ 12Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ, բայց դու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։ 13Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերում#23.13 Կամ անապատում բնակվողների, այսինքն՝ վայրի կենդանիների համար։ բնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։ 14Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև ձեր ամրությունը կործանվեց։
15Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում. 16«Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։ 17Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։ 18Բայց նրա շահույթն ու վարձը պիտի նվիրաբերվեն Տիրոջը. դրանք չեն դիզվելու և չեն պահվելու, այլ նրա շահույթը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, կշտանան և ընտիր զգեստներ հագնեն։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 23: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: