Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։ Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։ Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։ Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի, կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։
Կարդալ ԵՍԱՅԻ 27
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 27:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր