Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար, քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդն ու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն, մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։ Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։ Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։ Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։ Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։ Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։
Կարդալ ԵՍԱՅԻ 32
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 32:13-20
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր