ԵՍԱՅԻ 37
37
Թագավորը դիմում է մարգարեի խորհրդին
(Դ Թագ. 19.1-7)
1Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։ 2Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։ 3Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել,#37.3 Այսինքն՝ մոտ են ծնվելու։ բայց ծննդաբերության համար ուժ չկա։ 4Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։ 5Երբ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ, 6Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։ 7Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։
Ասորեստանցիների նոր սպառնալիքը
(Դ Թագ. 19.8-19)
8Երբ Ռաբսակը Լաքիսից վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։ 9Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. 10«Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ 11Ահա դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են կործանել դրանք, և դո՞ւ ես ազատելու։ 12Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։ 13Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։
14Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։ 15Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով. 16«Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։ 17Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։ 18Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորները բնաջնջել են բոլոր երկրներն ու ավերել նրանց երկիրը։ 19Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։ 20Բայց արդ, ո՛վ Տեր, մեր Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միայն Տերը»։
Եսայու պատգամը թագավորին
(Դ Թագ. 19.20-37)
21Ապա Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։
22Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին.
"Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս դուստրը.
Քո հետևից գլուխը շարժեց Երուսաղեմի դուստրը։
23Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր,
Ո՞ւմ դեմ ձայն բարձրացրիր.
Եվ աչքերդ գոռոզաբար բարձրացրիր Իսրայելի Սրբի դեմ։
24Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր.
"Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը,
Լիբանանի լանջերը։
Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները,
Նրա ընտիր մայրիները
Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը,
Նրա ամենախիտ անտառը։
25Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի
Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։
26Մի՞թե չես լսել, որ պատրաստել էի նախապես
և ծրագրել էի հին օրերում։
Հիմա կատարեցի այդ,
Որ դու ավերակների կույտերի վերածես պարսպապատ քաղաքները։
27Դրանց բնակիչները, ուժասպառ եղած,
Զարհուրեցին և ամաչեցին,
Եղան դաշտի խոտի պես,
Կանաչ դալար ու կտուրի խոտ,
Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
28Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելը
Եվ քո բորբոքված բարկությունն իմ դեմ։
29Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը
Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին,
Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ
Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։
30Եվ սա լինի քեզ նշան.
Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը,
Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից,
Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք
Եվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։
31Հուդայի տան ազատված մնացորդը
Կրկին արմատ պիտի արձակի դեպի ներքև
Եվ պտուղ պիտի տա վերևում.
32Քանզի Երուսաղեմից պիտի դուրս գա մի մնացորդ,
Եվ Սիոն լեռից՝ ազատվածներ։
Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։
33Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին.
"Նա չի մտնի այս քաղաքը,
Այստեղ նետ չի արձակի,
Նրա առաջ դուրս չի գա վահանով
Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։
34Իր եկած ճանապարհով նա հետ կդառնա
Եվ չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։-
35Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն
Ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։
36Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։
37Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։ 38Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 37: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: