ԵՍԱՅԻ 45:11-18

ԵՍԱՅԻ 45:11-18 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը. «Կհարցնե՞ք իմ որդիների ապագայի մասին, թե՞ հրամաններ կտաք իմ ձեռքի գործի մասին։ Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։ Ես եմ զարթնեցրել նրան արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։ Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։ Հիրավի դու քեզ ծածկող Աստված ես, ո՛վ Իսրայելի Փրկիչ Աստված։ Նրանք ամենքը կամաչեն և կպատկառեն, կուռք շինողները բոլորը միասին ամոթահար կլինեն, բայց Իսրայելը կփրկվի Տիրոջ ձեռքով հավիտենական փրկությամբ։ Դուք չպիտի ամաչեք, ամոթահար չպիտի լինեք հավիտյանս հավիտենից։ Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։