Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ Տեր Աստված բացեց իմ ականջը, և ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի։ Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։ Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։ Ահա Տեր Աստված օգնում է ինձ. ո՞վ է, որ ինձ դատապարտելու է։ Նրանք բոլորը շորի պես կմաշվեն, և ցեցը կուտի նրանց։ Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։
Կարդալ ԵՍԱՅԻ 50
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 50:4-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր