ԵՍԱՅԻ 8
8
Եսայու որդին որպես նշան իր ժողովրդին
1Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։ 2Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։ 3Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Մահեր-շալալ հաշ-բազ”,#8.3 Այսինքն՝ շտապելով ասպատակի՛ր և աճապարելով կողոպտի՛ր։ 4որովհետև նախքան մանկան “հայրիկս” կամ “մայրիկս” կանչել սովորելը Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը վերցվելով կտարվեն Ասորեստանի թագավորի առաջ»։
Ասորեստանի թագավորը գալիս է
5Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց. 6«Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլոահի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ, 7դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և նրա ամբողջ փառքը։ Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից, 8արագությամբ պիտի անցնի ու ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել։
9Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։ 10Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։
Տերը խրատում է մարգարեին
11Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով. 12«Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։ 13Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։ 14Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։ 15Շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն։
Զգուշացում մեռելահարցությունից
16Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ։
17Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։ 18Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։
19Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի 20ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։
Նեղության ժամանակ
21Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝ 22պիտի նայեն երկրին, և ահա միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 8: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: