Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Կարդալ Հակոբոս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հակոբոս 1:2-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր