Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։ Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։ Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։ Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։ Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։
Կարդալ ՀՈԲ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈԲ 1:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր