ՀՈԲ 26
26
1Հոբը պատասխանեց.
2«Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։
3Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։
4 Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։
5Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։
6Մերկ է դժոխքը#26.6 Կամ գերեզմանը։ նրա առաջ, և մեռելների աշխարհը#26.6 Կամ կորուստ, կործանում։ ծածկոց չունի։
7Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.
8Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։
9Նա լիալուսնի#26.9 Այս բառը եբր. տարբեր ձայնավորներով նաև գահ է նշանակում։ երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։
10Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։
11Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։
12Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին#26.12 Տե՛ս 9.13։ ջարդում։
13Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։
14Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018