Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը, ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։
Կարդալ ՂԵՎՏԱԿԱՆ 26
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՂԵՎՏԱԿԱՆ 26:14-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր