Ղուկաս 1
1
Նախաբան
1Քանի որ մեզանում կատարված դեպքերի պատմությունը վերաշարադրելը շատերը ձեռնարկեցին, 2ինչպես ականատեսներն ու Խոսքին սպասավոր եղողներն էին սկզբից ավանդել մեզ, 3ես էլ, որ սկզբից ճշգրտորեն հետևում էի ամեն բանի, ուզեցի կարգով գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե, 4որպեսզի ճանաչես հավաստիությունը այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը
5Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. նրա կինն Ահարոնի սերնդից էր, անունը՝ Եղիսաբեթ։ 6Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։ 7Նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր, և երկուսն էլ ծեր էին։
8Եվ երբ Աստծու առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ, 9քահանայության սովորության համաձայն՝ իրեն վիճակվեց, որ Տիրոջ տաճարը մտնի՝ խնկարկություն անելու։ 10Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում։ 11Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ 12Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ 13Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ 14Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի. նրա ծնունդով շատերը կուրախանան, 15որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և ցքի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի 16և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։ 17Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։ 18Զաքարիան հրեշտակին ասաց. «Ես դա ինչպե՞ս իմանամ. չէ՞ որ ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։ 19Հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծու առաջ եմ կանգնում. ուղարկվել եմ քեզ հետ խոսելու և այս բաների մասին քեզ ավետիս տալու։ 20Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։ 21Ժողովուրդը Զաքարիային էր սպասում, և տաճարում զարմանում էին, որ նա ուշանում է։ 22Երբ դուրս եկավ, նրանց հետ չէր կարողանում խոսել, և իմացան, որ տաճարում տեսիլք էր տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։ 23Բայց երբ նրա ծառայության օրերն ավարտվեցին, գնաց իր տուն։ 24Այն օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս իր հղիությունը գաղտնի էր պահում և ասում. 25«Տերն այս օրերին ինձ այսպես արեց, ինձ վրա նայեց, որ մարդկանց առաջ իմ նախատինքը վերացնի»։
Հիսուսի ծննդյան ավետումը
26Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, 27մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ 28Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ 29Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ի՛նչ է նշանակում։ 30Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ 31Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։ 32Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը, 33և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։ 34Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։ 36Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ 37Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։ 38Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո ասածի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրա մոտից։
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
39Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։ 40Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ 41Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ 42Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ 44Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ 45Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։
Մարիամի օրհներգությունը
46Եվ Մարիամն ասաց.
«Թող իմ անձը Տիրոջը փառավորի։
47Իմ հոգին ցնծաց
իմ Փրկիչ Աստծով,
48որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց,
և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։
49Որովհետև Հզորն ինձ համար
մեծամեծ գործեր արեց.
և սուրբ է նրա անունը։
50Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ
իրենից երկյուղածների վրա է։
51Իր բազկով զորություն ցույց տվեց,
ցրեց ամբարտավաններին՝
իրենց սրտի խորհուրդներով։
52Զորավորներին աթոռներից իջեցրեց
ու խոնարհներին բարձրացրեց։
53Քաղցածներին բարիքներով լիացրեց
ու հարուստներին դատարկ արձակեց։
54Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
55ինչպես որ ասել է մեր հայրերին
Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ
հավիտյան»։
56Մարիամը նրա մոտ մնաց գրեթե երեք ամիս և իր տուն վերադարձավ։
Հովհաննես Մկրտչի ծնունդը և թլփատումը
57Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ 58Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։
59Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում, 60բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։ 61Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։ 62Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։ 63Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ 64Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։ 65Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ 66Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։
Զաքարիայի օրհներգությունը
67Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց.
68«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։
69Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար
փրկության եղջյուր կանգնեցրեց,
70ինչպես որ դարեր առաջ
իր սուրբ մարգարեների բերանով ասել էր.
71Փրկություն կտա մեր թշնամիներից,
բոլոր մեզ ատողների ձեռքից,
72ողորմություն կանի մեր հայրերին
և կիրականացնի իր սուրբ ուխտը։
73Պահեց այն երդումը,
որ տվել էր մեր հայր Աբրահամին,
որպեսզի մեզ արժանավորի,
74մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո
իրեն աներկյուղ պաշտենք՝
75որպես մեր կյանքի բոլոր օրերին
նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։
76Եվ դու, ո՛վ մանուկ,
Բարձրյալի մարգարե պիտի կոչվես,
որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝
նրա ճանապարհները պատրաստելու,
77որպեսզի նրա ժողովրդին,
մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։
78Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝
ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝
79խավարում և մահվան ստվերում
նստողներին լույս տալու
և մեր ոտքերը
դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։
80Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։
Արդեն Ընտրված.
Ղուկաս 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: