Մատթեոս 20
20
Մշակների առակը
1«Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ 3Երրորդ ժամին#20.3 Հին հրեաների օրը տասներկու ժամ էր, ուստի՝ առավոտյան ժամը իննին։ մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։ 4Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ"։ 5Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ#20.5 Այսինքն՝ «կեսօրին ու հետմիջօրեի ժամը երեքին»։ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։ 6Տասնմեկերորդ ժամին#20.6 Այսինքն՝ «ժամը հինգին»։ մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. "Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ"։ 7Նրան պատասխանեցին. "Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք"։ 8Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։ 9Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։ 10Եկան նաև առաջին ժամին վարձվածները և կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան։ 11Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին 12ու ասացին. "Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք"։ 13Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. "Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ 14Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ։ 15Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ"։ 16Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։
Հիսուսը կրկին խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 10.32-34, Ղուկ. 18.31-34)
17Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց. 18«Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու 19և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։
Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը
(Մրկ. 10.35-45)
20Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու նրանից մի բան խնդրեց։ 21Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։ 22Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին. «Կարող ենք»։ 23Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից»։ 24Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։ 25Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ 26Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, 27և ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, 28ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։
Երիքովի երկու կույրերի բժշկումը
(Մրկ. 10.46-52, Ղուկ. 18.35-43)
29Երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց։ 30Ահա ճանապարհին երկու կույրեր էին նստած։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 31Իսկ մարդիկ նրանց սաստում էին, որ լռեն. բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 32Հիսուսը կանգնեց, նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34Հիսուսը գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին նրա հետևից։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 20: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: