Մատթեոս 22
22
Հարսանիքի հրավիրվածների առակը
(Ղուկ. 14.15-24)
1Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց. 2«Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ 4Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. "Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի”"։ 5Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։ 6Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ 7Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։ 8Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. "Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ 9Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք"։ 10Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ 11Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ 12Նրան ասաց. "Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար"։ Նա պապանձվեց։ 13Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. "Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ 14Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ"»։
Կայսրին տրվելիք հարկը
(Մրկ. 12.12-17, Ղուկ. 20.20-26)
15Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։ 16Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։ 17Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ 18Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ 19Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։ 20Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։ 21Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 22Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։
Հարության մասին
(Մրկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)
23Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։ 25Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ 26Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը։ 27Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ 29Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։ 31Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32"Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։
Ամենամեծ պատվիրանը
(Մրկ. 12.28-34, Ղուկ. 10.25-28)
34Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ 35Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. 36«Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" (Բ Օր. 6.5)։ 38Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ 39Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։
Ո՞ւմ որդին է Քրիստոսը
(Մրկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44)
41Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ 43Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով.
44 "Տերն իմ Տիրոջն ասաց.
Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև քո թշնամիներին
իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ" (Սաղ. 110.1)։
45Արդ, եթե Դավիթը նրան "Տեր" է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ 46Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: