Մարկոս 15
15
Հիսուսը Պիղատոսի առջև
(Մտթ. 27.1-2, 11-14, Ղուկ. 23.1-5, Հովհ. 18.28-38, 19.1-16)
1Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։ 2Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Դո՛ւ ես ասում»։ 3Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։ 4Պիղատոսը նրան դարձյալ հարցրեց ու ասաց. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՛ն են քեզ ամբաստանում»։ 5Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39-40)
6Ամեն Զատկի տոնին Պիղատոսը նրանց համար մի բանտարկյալ էր արձակում, ում համար որ նրանք խնդրում էին։ 7Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ 8Ամբոխն սկսեց բարձրաձայն աղաղակել ու պահանջել, որ Պիղատոսն անի այն, ինչ միշտ անում էր իրենց համար։ 9Պիղատոսը նրանց հարցրեց. «Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար». 10որովհետև նա գիտեր, որ քահանայապետները նախանձից էին հանձնել նրան։ 11Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ պահանջեն՝ Բարաբբային իրենց համար արձակի։ 12Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց ու ասաց. «Ապա ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք ասում»։ 13Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։ 14Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։ 15Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։
16Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։ 17Նրան ծիրանի հագցրին ու գլխին փշերից հյուսված պսակ դրեցին։ 18Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ 19Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա և ծնկի գալով երկրպագում էին նրան։ 20Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)
21Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հորը, որը գալիս էր արտից, որ կրի Հիսուսի խաչափայտը։ 22Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։ 23Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։ 24Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ 25Երրորդ ժամն#15.25 Առավոտյան ժամը ինը։ էր, երբ նրան խաչեցին։ 26Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ 27Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ 28#15.28 Հն. ձեռ. այս համարը չկա։ Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։
29Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։ 30Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։ 31Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։ 32Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)
33Վեցերորդ ժամին#15.33 Կեսօրվա ժամը տասներկուսը։ ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը#15.33 Կեսօրվա ժամը երեքը։։ 34Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։ 35Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։ 36Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։
37Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։
38Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ 39Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։ 40Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։ 41Նրանք ևս, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից ու ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Ղուկ. 23.50-56, Հովհ. 19.38-42)
42Երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր՝ շաբաթ օրվա նախօրեն, 43եկավ Արիմաթեացի Հովսեփը, որը խորհրդի երևելի անդամ էր և ինքն էլ էր Աստծու արքայությանն սպասում։ Նա համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել և խնդրել Հիսուսի մարմինը։ 44Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն արդեն մեռել էր։ Նա հարյուրապետին իր մոտ կանչեց, նրան հարցրեց ու ասաց. «Վաղո՞ւց է, որ մեռել է»։ 45Եվ հարյուրապետից տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին շնորհեց։ 46Հովսեփը կտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։ 47Մարիամ Մագդաղենացին ու Հովսեսի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։
Արդեն Ընտրված.
Մարկոս 15: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: