Եվ ասում էր. «Աստծու արքայությունն ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ օրինակով այն ներկայացնենք։ Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։ Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել»։ Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։ Նրանց հետ առանց առակի չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
Կարդալ Մարկոս 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 4:30-34
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր