ՆԵԵՄԻԱ 1
1
Նեեմիայի մտահոգությունը Երուսաղեմի համար
1Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։
Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։ 2Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։ 3Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։
4Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։ 5Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։ 6Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։ 7Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։ 8Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթե դուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։ 9Եվ եթե հետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։ 10Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։ 11Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։
Արդեն Ընտրված.
ՆԵԵՄԻԱ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: