ՆԵԵՄԻԱ 9
9
Ժողովուրդը խոստովանում է իր մեղքերը
1Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող իրենց վրա։ 2Եվ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։ 3Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։
4Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։
Խոստովանության աղոթք
5Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։
«Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։ 6Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։ 7Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։ 8Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։
9Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։ 10Եվ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի վրա և նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ ամբարտավան եղան նրանց դեմ, և անուն հանեցիր քեզ համար, ինչպես որ այսօր է։ 11Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։ 12Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։
13Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։ 14Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։ 15Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։
16Բայց նրանք և մեր հայրերը ամբարտավանացան և պնդացրին իրենց պարանոցը և չլսեցին քո պատվիրանները։ 17Եվ չուզեցին լսել և չհիշեցին քո հրաշքները, որ արել էիր նրանց մեջ, և պնդացրին իրենց պարանոցը և իրենց համար ապստամբության առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան իրենց ստրկությանը, բայց դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր։ 18Մանավանդ երբ իրենց համար ձուլածո հորթ շինեցին և ասացին. “Սա է քո Աստվածը, որ քեզ հանել է Եգիպտոսից”։ Եվ մեծ անարգանք գործեցին։ 19Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։ 20Եվ քո բարի Հոգին տվեցիր նրանց իմաստնացնելու համար և քո մանանան չզրկեցիր նրանց բերանից և ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին։
21Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։ 22Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։ 23Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։ 24Նրանց որդիները եկան և ժառանգեցին այս երկիրը, և դու նվաճեցիր այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, և նրանց ձեռքը մատնեցիր նրանց և նրանց թագավորներին ու երկրի ազգերին, որ իրենց քմահաճույքով վարվեին նրանց հետ։ 25Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։
26Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, անտեսեցին քո օրենքը և սպանեցին քո մարգարեներին, որոնք վկայում էին նրանց դեմ, որպեսզի դառնան դեպի քեզ, և մեծամեծ անարգանքներ արեցին։ 27Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։ 28Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։ 29Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։ 30Եվ դու շատ տարիներ համբերատար եղար նրանց նկատմամբ և մարգարեների միջոցով վկայեցիր նրանց քո Հոգով, բայց նրանք ականջ չդրեցին, և դու մատնեցիր նրանց ուրիշ երկրների ազգերի ձեռքը։ 31Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։
32Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։
33Բայց դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև դու ճշմարտությամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք։ 34Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։ 35Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։ 36Ահա մենք այսօր ծառաներ ենք, և ահա այն երկրում, որ մեր հայրերին տվեցիր՝ նրա բերքն ու բարիքը վայելելու համար, մենք ծառաներ ենք։ 37Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։ 38Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։
Արդեն Ընտրված.
ՆԵԵՄԻԱ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: