Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է
Կարդալ Փիլիպպեցիներին 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: Փիլիպպեցիներին 2:3-9
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր