Փիլիպպեցիներին 4:1-9

Փիլիպպեցիներին 4:1-9 ՆՎԱԱ

Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։ Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։ Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։