ԱՌԱԿՆԵՐ 15
15
1Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։
2Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, իսկ անմիտների բերանը հիմարություն է արտաբերում։
3Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։
4Ամոքիչ#15.4 Բռց. բուժող։ լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է։
5Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։
6Արդարի տանը շատ գանձ կա, իսկ անիրավի վաստակի մեջ՝ դժբախտություն։
7Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։
8Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։
9Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։
10Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։
11Դժոխքն ու մեռելների աշխարհը#15.11 Եբր. Աբադոն, այսինքն՝ կործանում։ Տիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։
12Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։
13Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։
14Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։
15Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։
16Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։
17Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։
18Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։
19Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։
20Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։
21Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։
22Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։
23Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։
24Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։
25Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։
26Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։
27Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։
28Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։
29Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։
30Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։
31Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։
32Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։
33Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 15: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: