ԱՌԱԿՆԵՐ 17
17
1Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։
2Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։
3Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։
4Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։
5Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։
6Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։
8Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։
9Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։
10Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնող մարդու վրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտ մարդու վրա։
11Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։
12 Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։
13Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։
14Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։
15Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։
16Իմաստություն գնելու գինն ի՞նչ օգուտ ունի անմիտի ձեռքում, քանի որ խելք չունի։
17Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։
18Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս#17.18 Բռց. ափերն է խփում։ և գրավ դնում իր ընկերոջ համար։
19Կռիվ սիրողը սիրում է հանցանքը, իր դուռը բարձր կառուցողը փլուզում է փնտրում։
20Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում։
21Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։
22Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։
23Անիրավը կաշառքը ծածուկ է առնում, որպեսզի ծռի արդարադատության շավիղները։
24Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։
25Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։
26Արդարին պատժելը լավ չէ, նաև՝ ազնվականներին ծեծելն իրենց ուղղամտության համար։
27Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։
28Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 17: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018