ԱՌԱԿՆԵՐ 27
27
1Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։
2Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։
3Ծանր է քարը, և բեռ է ավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։
4Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։
5Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։
6Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի #27.6 Բռց. ատողի։ համբույրները։
7Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։
8Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։
9Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։
10Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
11Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։
12Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում#27.12 Բռց. թաքնվում, պատսպարվում։, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։
13Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
14Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։
15Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։
16Նրան զսպողը#27.16 Բռց. պահողը։ քամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։
17Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը#27.17 Բռց. դեմքը։։
18Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։
19Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդ ցոլանում։
20Դժոխքն ու մեռելների աշխարհը#27.20 Շեոլն ու Աբադդոնը։ չեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։
21Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։
22Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։
23Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,
24Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։
25Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը.
26Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։
27Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 27: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: