ՍԱՂՄՈՍՆԵՐ 110

110
Աստված և ընտրված Թագավորը
Դավթի սաղմոս։
1Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։
2Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։
3Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։
4Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։
5Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։
6Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։
7Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 110: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք