Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։ Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։ Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։ Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։ Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։ Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 126
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 126:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր