ՍԱՂՄՈՍՆԵՐ 13
13
Աղոթք օգնության համար
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։
2Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։
3Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։
4Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։
5Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։
6Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018