Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։ Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։ Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։ Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։ Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։ Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 130
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 130:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր