ՍԱՂՄՈՍՆԵՐ 132
132
Աղոթք տաճարի համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները.
2Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝
3 Ասելով. «Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի,
4Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ,
5Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։
6Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։
7Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։
8Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։
9Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։
10Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։
11Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։
12Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։
13Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար.
14«Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։
15Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։
16Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։
17Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։
18Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 132: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: