Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։ Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։ Բայց իմացե՛ք, որ Տերն ընտրել է իր հավատարիմ ծառային. Տերը լսում է, երբ որ կանչում եմ նրան։ Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։ Արդարության զոհե՛ր ընծայեք և Տիրո՛ջն ապավինեք։ Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ». բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր։ Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։ Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր