ՍԱՂՄՈՍՆԵՐ 45
45
Թագավորական հարսանիքի երգ
Երգողների գլխավորին։ Շոշանիմով։ Կորխի որդիներին։ Քերթված. սիրո երգ։
1Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։
2Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։
3Սուրդ կապի՛ր մեջքիդ, ո՛վ Հզոր. նա է քո պատիվը և քո փառքը։
4Հաջողությա՛ն հասիր քո փառավորությամբ և ձի՛ հեծիր ճշմարտության ու հեզության և արդարության համար, և թող քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ սովորեցնի։
5Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։
6Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։
7Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը. դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներից ավելի։
8Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։
9Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։
10Լսի՛ր, ո՛վ աղջիկ, և տե՛ս. խոնարհեցրո՛ւ քո ականջը. մոռացի՛ր քո ժողովրդին և քո տունը։
11Թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, որովհետև նա է քո տերը. երկրպագությո՛ւն արա նրան։
12Տյուրոսի աղջիկը կներկայանա ընծայով. ժողովրդի հարուստները կխնդրեն քո երեսը տեսնել։
13Թագավորի աղջիկը ամբողջովին փառավոր է ներսից. ոսկեհուռ է նրա հանդերձանքը։
14Զարդարանքով պաճուճված ներս կտարվի թագավորի մոտ. նրա ետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ։
15Ներս կտարվեն ուրախությամբ և ցնծությամբ, և կմտնեն թագավորի պալատը։
16Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։
17Ես կհիշեմ քո անունը ազգից մինչև ազգ. դրա համար էլ ժողովուրդները կփառավորեն քեզ հավիտյանս հավիտենից։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 45: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: