ՍԱՂՄՈՍՆԵՐ 52

52
Աստծու դատաստանը և շնորհը
Երգողների գլխավորին։ Դավթի երգը, երբ Դովեկ Եդովմացին եկավ և Սավուղին պատմեց և նրան ասաց. «Դավիթը եկավ Աքիմելեքի տուն»։
1Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։
2Քո լեզուն չարություն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։
3Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան ճշմարտություն խոսելը։ (Սելա)։
4Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։
5Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։
6Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.
7«Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։
8Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։
9Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 52: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք