ՍԱՂՄՈՍՆԵՐ 55
55
Բարեկամի կողմից մատնվածի աղոթքը
Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ։
1Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը և քեզ մի՛ թաքցրու իմ աղաչանքից։
2Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում
3Թշնամու ձայնից և ամբարիշտի նեղություն տալուց, որովհետև անօրենություն են բարդում ինձ վրա և բարկությամբ հալածում են ինձ։
4Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։
5Վախ ու դող եկավ վրաս, և սոսկումը ծածկեց ինձ։
6Եվ ես ասացի. «Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի։
7Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։
8Կփախչեի, որ ինձ համար ապաստան գտնեի փոթորկալի քամուց և մրրիկից»։
9Ո՜վ Տեր, կործանի՛ր, բաժանի՛ր նրանց լեզուն, որովհետև բռնություն և կռիվ տեսա քաղաքում։
10Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։
11Նենգություն կա նրա մեջ. խաբեությունն ու հարստահարությունը չեն պակասում նրա հրապարակներից։
12Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։
13Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։
14Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։
15Թող մահը հասնի նրանց վրա, և ողջ-ողջ իջնեն մեռյալների աշխարհը, որովհետև չարություններ կան թե՛ իրենց բնակարաններում և թե՛ իրենց ներսում։
16 Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։
17Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։
18Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։
19Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց։
20Իր ձեռքը երկարում է իր խաղաղ ընկերների վրա, դրժում է իր դաշինքը։
21Նրա բերանը յուղից ավելի փափուկ է, բայց կռիվ կա նրա սրտում, նրա խոսքերը ձեթից ավելի փափուկ են, բայց սրած թրեր են։
22Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։
23Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: