ՍԱՂՄՈՍՆԵՐ 71

71
Ծերունու աղոթքը
1Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։
2Քո արդարությամբ ազատի՛ր և փրկի՛ր ինձ. խոնարհեցրո՛ւ ականջդ դեպի ինձ և փրկի՛ր ինձ։
3Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամ քեզ մոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։
4Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։
5Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։
6Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։
7Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։
8Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։
9Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս,
10Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ
11Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։
12Ո՜վ Աստված, մի՛ հեռացիր ինձնից. ո՛վ իմ Աստված, շուտ օգնի՛ր ինձ։
13Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։
14Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։
15Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։
16Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։
17Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։
18Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։
19Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձր է, և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։
20Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։
21Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։
22Ես նվագարանով պիտի գովեմ քեզ քո ճշմարտության համար, ո՜վ Աստված, սաղմոս պիտի ասեմ քնարով, ո՛վ Սուրբդ Իսրայելի։
23Իմ շրթունքները պիտի ցնծան, երբ սաղմոս ասեմ քեզ, և իմ անձը, որ դու փրկեցիր։
24Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 71: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք