ՀՌՈՒԹ 3
3
Հռութն ամուսին է գտնում
1Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։ 2Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։ 3Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։ 4Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ 5Հռութը նրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։
6Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։ 7Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ. Հռութը կամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։ 8Եվ կեսգիշերին մարդը վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին էր պառկել։ 9Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ 10Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։ 11Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։ 12Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։ 13Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։
14Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։ 15Եվ Հռութը բռնեց այն, և նա վեց չափ գարի չափեց ու նրա շալակը տվեց։ Ինքն էլ քաղաք գնաց։ 16Հռութը վերադարձավ իր սկեսուրի մոտ։ Նա ասաց. «Աղջի՛կս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, թե ինչ էր արել այդ մարդն իրեն. 17և ասաց. «Նա այս վեց չափ գարին ինձ տվեց ու ասաց. “Քո սկեսուրի մոտ դատարկ չգնաս”»։ 18Եվ Նոեմին ասաց. «Աղջի՛կս, նստի՛ր, մինչև որ իմանաս, թե այս գործը ինչպես պիտի վերջանա, որովհետև այդ մարդը մինչև որ այս գործը չվերջացնի այսօր, չի հանգստանալու»։
Արդեն Ընտրված.
ՀՌՈՒԹ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: