Տիտոսին 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ կոչված Աստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը, 2հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված, 3բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ, որ մեր Փրկիչ Աստծու հրամանով ինձ վստահվեց, 4Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։
Տիտոսի առաքելությունը Կրետեում
5Դրա համար քեզ Կրետեում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ 6Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի անթերի, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, որոնց դեմ անառակության կամ անհնազանդության ամբաստանություն չլինի։ 7Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ, 8այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։ 10Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ, 11որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։ 12Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկապորտներ»։ 13Այս վկայությունը ճշմարիտ է. դրա համար նրանց խիստ հանդիմանի՛ր, որ հավատի մեջ առողջ լինեն 14և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու այն մարդկանց պատվերներին, որոնք ճշմարտությունից շեղված են։ 15Ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ. նրանց միտքն ու խիղճը պղծված են։ 16Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։
Արդեն Ընտրված.
Տիտոսին 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018