ԾՆՈՒՆԴ 10

10
Նոյի որդիների սերունդները
(Ա Մն. 1.5-23)
1ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։
2Հաբեթի որդիներն են Գամերը, Մագովգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։ 3Գամերի որդիներն են Ասքանազը, Րիբաթը և Թորգոման։ 4Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։ 5Սրանցից բաժանվեցին ազգերի ճյուղերը՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրի, ըստ իր լեզվի և տոհմի։
6Քամի որդիներն են Քուշը, Մեստրեմը, Փուդն ու Քանանը։ 7Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։ 8Քուշը ծնեց նաև Նեբրովթին։ Նա եղավ առաջին հսկան երկրի վրա։ 9Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։ 10Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։ 11Այնտեղից տարածվեց դեպի Ասուր, կառուցեց Նինվեն, Ռոբովթ քաղաքը և Քաղանը, 12ինչպես նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմը, որը մեծ քաղաք է։ 13Մեստրեմը ծնեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին, 14պատրոսոնիիմացիներին և քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթորիմացիները։ 15Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկին, քետացիներին, 16հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, 17խևացիներին, արուակացիներին, ամինացիներին, 18արադիոնացիներին, սամարացիներին և ամաթացիներին։ Դրանից հետո ճյուղարձակվեցին քանանացիների ցեղերը։ 19Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։ 20Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի։
21Սեմը՝ Հաբեթի երեց եղբայրը՝ Եբերի սերունդների նախահայրը, նույնպես որդիներ ծնեց։ 22Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։ 23Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը։ 24Արփաքսադը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին։ 25Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։ 26Հեկտանը ծնեց Էլմովդադին, Սաղեքին, Ասարմովթին, Հարաքին, 27Հոդորամին, Եզելին, Դեկլային, 28Գեբաղին, Աբիմեելին, Սաբեիին, 29Ուփիրին, Եվիլային ու Հովբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։ 30Նրանք բնակություն հաստատեցին արևելյան լեռնային երկրում՝ Մասեից մինչև Սովփերա։ 31Ահա սրանք են Սեմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու տոհմերի։
32Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք