ԾՆՈՒՆԴ 16

16
Իսմայելի ծնունդը
1Սարայը՝ Աբրամի կինը, նրա համար երեխա չէր ունենում։ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունն Ագար էր։ 2Սարայը քանանացիների երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տերն ինձ արգելեց ծնել, մերձեցի՛ր իմ աղախնին, որպեսզի նրա շնորհիվ որդի ունենամ»։ Եվ Աբրամն ընդունեց Սարայի առաջարկը։ 3Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։ 4Աբրամը մերձեցավ Ագարին. նա հղիացավ։ Երբ Ագարը տեսավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն։ 5Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։ 6Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։ 7Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։ 8Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։ 9Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազա՛նդ եղիր նրան»։ 10Տիրոջ հրեշտակն ասաց նաև. «Անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի»։ 11Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։ 12Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։ 13Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։ 14Այդ իսկ պատճառով ջրհորը կոչեց «Նրա ջրհորը, որին տեսա դեմ հանդիման» [𝕸 Բեեր-լախայ-ռոի]։ Այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև։
15Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, և Աբրամն իր որդու անունը, որին ծնեց Ագարը, Իսմայել դրեց։ 16Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայելին։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 16: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք